«Իմ քայլը» Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    77%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    94%
    8 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    5 կմ/ժ
  • Արարատ 28°C
    57%
    6 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    95%
    6 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    90%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    9 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    59%
    19 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Իմ քայլը» Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել

«Իմ քայլը» Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագիծ է մշակել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նախագիծը ներկայացված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

«Գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված է ներկայացված նախագծում:
 

«Իմ քայլը» խմբակցությունը նախագծում նշել է, որ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարտող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Թեմայի այլ նորություններ