Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այն որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ Արդարադատության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    63%
    26 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    75%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    73%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    94%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այն որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ Արդարադատության նախարար

Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այն որևէ կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ Արդարադատության նախարար

Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը միտված է միայն մեր ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և ուղղված է միայն մեր պետական շահին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Լրագրողի հարցին՝ վավերացման դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում ձերբակալելո՞ւ են արդյոք նրան, Մինասյանն ասաց․

«Ստատուտը հնարավորություն է տալիս միջազգային քրեական դատախազական ու դատական համակարգին ՝ ՀՀ-ի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունները քննել, վեր հանել ու դա լավ պաշտպանողական քննչական գործիք է, որից ափսոս էր, որ մեր պետությունը չօգտվի»։

Այն հարցին՝ այդ պարագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարո՞ւմ են հանցագործ, Մինասյանն ասաց, որ իրավական տեսանկյունից այդ հարցը որևէ կապ չունի Հռոմի ստատուտի հարցի հետ։

«Իրավական առումով Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այդ նախագծի հաստատումը կառավարության կողմից ու ԱԺ-ի ընդունումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ, դա մեր պաշտպանական գործիքակազմն է»,- ասաց Արդարադատության նախարարը։

Թեմայի այլ նորություններ