ՀՔԾ-ն Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությունը որակում է քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    18 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

ՀՔԾ-ն Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությունը որակում է քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք

ՀՔԾ-ն Առուշանյանի պաշտպանության կողմի հայտարարությունը որակում է քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետ, քրեական գործով մեղադրյալ Առուշ Առուշանյանի պաշտպանների հայտարարությանը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմն այսօր մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ:

Կարևորելով հանրության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ դեռևս 2021 թվականի հուլիսի 10-ին քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել Խ. Մեջլումյանը, ով նույն օրը քրեական գործն ընդունել է վարույթ:

Ա. Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվա դրությամբ Խ. Մեջլումյանի՝ քննչական խմբի ղեկավար հանդիսանալու հանգամանքի մասին են վկայում քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ քննչական խումբ կազմելու մասին որոշումը մեղադրյալին և պաշտպաններին ծանոթացնելու մասին 2021 թվականի հուլիսի 15-ին կազմված արձանագրությունը, որի վրա առկա են վերջիններիս ստորագրությունները: Ուստի անհերքելի է, որ Ա. Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Խ. Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Ա. Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է, որ Ա. Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք»,- ասված է ՀՔԾ խոսնակի հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ