Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևանի 21-ամյա բնակչին. ՔԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևանի 21-ամյա բնակչին. ՔԿ

Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևանի 21-ամյա բնակչին. ՔԿ

2020 թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22:10-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ  բուժօգնության են դիմել  Բյուրեղավան քաղաքի 41-ամյա բնակիչը և վերջինիս 18-ամյա որդին՝ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ հայրը և որդին  վերոնշյալ վնասվածքներն ստացել են Սևան քաղաքի 21-ամյա բնակչի հետ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքի նմուշներ: Դեպքի վայրից շուրջ 600 մ հեռավորության վրա՝ Սևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից մատնացույց արված վայրից, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ