IRI-ի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 19°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    43%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

IRI-ի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին

IRI-ի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
 
Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։
 
Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, անվտանգային միջավայրի և համավարակի վերաբերյալ վերջերս անցկացված հարցումների արդյունքներին և հավելել, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նոր հարցումներ։
 
Դեսպան Լիլիթ Մակունցը կարևորել է կազմակերպության գործունեությունը, որի շնորհիվ հավելյալ հնարավորություն է ընձեռվում հասցեագրելու այն խնդիրները, որոնք արտահայտվում են քաղաքացիների կողմից հարցումների արդյունքում։
 
Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը և ընդգծել նրանում արտացոլված բարեփոխումների ոլորտները, մասնավորապես՝ դատաիրավական, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարում։

Թեմայի այլ նորություններ