Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հոգեթերապիայի սեանսների է հրավիրում պատերազմից տուժած շահառուներին, համագործակցության՝ հոգեբանների
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հոգեթերապիայի սեանսների է հրավիրում պատերազմից տուժած շահառուներին, համագործակցության՝ հոգեբանների

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հոգեթերապիայի սեանսների է հրավիրում պատերազմից տուժած շահառուներին, համագործակցության՝ հոգեբանների

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողություններին հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով մեկնարկել է հոգեբանական աջակցության պետական ծրագիրը։

Ինչպես տեղեկացրին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնից, ներքոշարադրյալ կետերին համապատասխան անձինք անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել կա՛մ զանգահարելով հոգեբանական աջակցության թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով հետևյալ էլ-հասցեին՝ consortium@cpsr.info, որից հետո համապատասխան մասնագետները կապ կհաստատեն դիմումատուի հետ:

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.

2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.

3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.

4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.

«Այն հոգեբանները որոնք ունեն բարձրագույն հոգեբանական կրթության որակավորում՝ բակալավրի (առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ մագիստրոսի (առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ վերջինիս հավասարեցված աստիճան և ցանկանում են ներգրավվել սույն աշխատանքներում՝ կարող են իրենց հայտերն ուղարկել հետևյալ էլ-հասցեին՝ intra.sgmf@gmail.com։

Կոնտակտային անձ – Արմեն Սողոյան – Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար +374 91 42 26 85»,- ասվում է հայտարարության մեջ։

Թեմայի այլ նորություններ