Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության հարցում. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության հարցում. Միրզոյան

Հնդկաստանը կարող է իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության հարցում. Միրզոյան

Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մենք բարձր ենք գնահատում սկզբունքային դիրքորոշումը, նաև շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Հայաստանը բազմիցս նշել է՝ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պետք է ստանա  իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, հայտնի սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության՝ ընթացիկ տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

«Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով: Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,- ասաց Միրզոյանը:

 

 

Թեմայի այլ նորություններ