Հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    18 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 20,9 կմ հատվածը (կմ39+400 — կմ60+300)։ Միջպետական ճանապարհը միմյանց է կապում  Ճամբարակը,  Վարդենիսը,  Շորժան։

Շինաշխատանքների շրջանակներում կատարվում է հիմքի սառը վերամշակում՝ ցեմենտի ավելացումով, մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։

Տեղադրվելու է 10 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ, (ստորին շերտ՝ 6 սմ խոշորահատիկ ասֆալտ, վերին շերտ՝ 4 սմ մանրահատիկ ասֆալտ)։ Ճանապարհի հիմնանորոգման ընթացքում նախատեսված է նաև 8 երկաթբետոնե խողովակի նորոգում, 2 հատվածում՝ նոր մետաղական խողովակների տեղադրում, 15663 գծամետր արգելափակոցների, ազդանշանային պոլիմետրային սյուների (924 հատ), ճանապարհային նշանների (141 հատ) տեղադրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 12 կամրջի նորոգում, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։ 

Հիմնանորոգումը կավարտվի 2021թ. աշնանը։

Թեմայի այլ նորություններ