ՀՀ վարչապետի ելույթը «Մտքերի հայկական գագաթնաժողովին»
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

ՀՀ վարչապետի ելույթը «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

 ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կդառնա  տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում:

Վարչապետը նախ ողջունեց այն գաղափարը, որ չնայած համաճարակային իրավիճակին, որոշում կայացվեց անցկացնել համաժողովը: Նա շատ կարևորեց, որ  նման հանդիպումներ, քննարկումներ, մտքերի փոխնակում տեղի ունենա:

«Հատկապես ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչը մոդելավորված է և աշխատում է  այդ տրամաբանությամբ: Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն,  ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և դրանք ավելի կանխատեսելի դաձնել մեզ համար»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքականությանը՝ նա նշեց, որ աշխարհաքաղաքականությունն ինքն էլ որոշակի ձևով կարող է մոդելավորվել:

«Աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացությունների և տեղատվությունների, որոնք անընդհատ և պարբերաբար տեղի են ունենում, և չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե ինչը ինչի համար և ինչ պատճառով է տեղի ուեննում: Իսկ մոդելավորված աշխարհում այդ ամենն արդեն դառնում է կանխատեսելի»,-ասաց նա:

Փաշինյանի կարծիքով՝ այսպիսով ամենահրատապ հարցը, որ պետք է քննարկվի «Մտքերի գագաթնաժողով»-ի ընթացքում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է, թե ինչպես և ինչու են գործընթացները տեղի ունենում: Նա  կարևորեց այն, որ միտքն այդ ուղղությամբ գեներացվի, հարցեր ձակերպվեն և պատասխաններ տրվեն:

«Հատկապես ընթացիկ և առաջիկա ժամանակաշրջանում կան հարցեր,  որոնք առաջնային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի և ապագայի համար:  Եվ դրանց պատասխանը շատ կարևոր է հենց ապագայի տեսանկյունից: Եվ այդ ապագան կառավարելի և կանխատեսելի կլինի այնքանով, որքանով մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ այն ժամանակ, երբ մարդկությունը չգիտեր, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ, այդ ամենն ընկալվում էր որպես աղետ, իսկ երբ կա հստակ մոդելավորում, թե ինչն ինչո՞ւ է  տեղի ունենում, այդ պրոցեսներն, այնուամանեյնիվ, որոշակիորեն հայտնվում են կառավարելիության տիրույթում:

«Հույս ունեմ, որ այդ իրարձությունը մեզ համար կդառնա նաև մեր տնտեսության, քաղաքականության, աշխարհաքաղաքականության մոդելավորման  որոշակի հարթակ, որպեսզի մեզ հետ և մեր շուրջ տեղի ուենցող պրոցեսները մեզ համար ավելի հասկանալի և, հետևաբար, ավելի կառավարելի լինեն»,-նշեց Փաշինյանը:

Դիլիջանում անցկացվում է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը:

Թեմայի այլ նորություններ