ՀՀ-ում նախատեսվող շինարարական կապիտալ ծրագրերում կներգրավվեն միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Սփյուռքից
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

ՀՀ-ում նախատեսվող շինարարական կապիտալ ծրագրերում կներգրավվեն միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Սփյուռքից

ՀՀ-ում նախատեսվող շինարարական կապիտալ ծրագրերում կներգրավվեն միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Սփյուռքից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսված կապիտալ ծրագրերին: «Մենք ՔՊ-ի նախընտրական ծրագրով պարտավորվել ենք առաջիկա 5 տարում կառուցել 2 600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր ՀՀ-ում գործող շինարարական կազմակերպությունների ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագիրն իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ցանկանում են միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա:

«Առաջին հերթին, իհարկե, նկատի ունենք այն ձեռնարկությունները, որոնք պատկանում են Սփյուռքի մեր գործարարներին: Այստեղ մենք նաև հույս ունենք, որ այդ շինարարական ընկերությունների հետ Հայաստան կգան շինարարական նոր ստանդարտներ, նոր որակ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Թեմայի այլ նորություններ