ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող. ԳՇ պետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող. ԳՇ պետ

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադրբեջանցի զինծառայող. ԳՇ պետ

ՀՀ տարածքում շարունակում է գտնվել շուրջ 1000 ադբերջանցի զինծառայող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Ընդհանուր թիվը մնացել է նույնը։ Ամենօրյա գործունեության ընթացքում՝ 10-20-ով ավելի կամ պակաս լինելը առօրյա խնդիրներ են, ընթացքում իրականացվում են հերթափոխ կամ ապահովման այլ հարցեր»,- նշեց Դավթյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ ՀՀ-ում ադրբեջնացի զինծառայողների թիվը մնացել է անփոփոխ։

Խոսելով՝ սահմանին հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցող միջադեպերի մասին, ԳՇ պետն ասաց, որ դրանք պակասել են։

«Նախկինում այն քանակությամբ, որ տեղի էին ունենում, այս պահի դրությամբ չկան։ Դա պայմանավորված է բանակցային գործընթացով, որն ակտիվ ընթացքի մեջ է։ Այդ պրոցեսին չվնասելու համար շատ բան չի ասվում, վերջնական արդյունքները տեսանելի կլինեն այն տարբերակով, որը մենք կներկայացնենք»,- նշեց Դավթյանը։

Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ տարածքում գտնվելու մասին հայտարարվել էր դեռևս մայիս ամսին։

Թեմայի այլ նորություններ