ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՀ ոստիկանության պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՀ ոստիկանության պետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ այն մասին, որ հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը: Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։

Ելույթների ընթացքում մեկ անգամ էլ հաստատվեց դրույթը, որ Հայկական երկու հանրապետությունների արտաքին ու ներքին անվտանգության հարցերում ավելի քան սերտ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է: Ելույթներից հետո հայկական երկու հանրապետությունների ոստիկանության պետերը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր։

Համագործակցության ամրապնդման համար, Հայաստանի ոստիկանության պետի հրամանով, Արցախի ոստիկանության պետն ու պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։ Արցախի ոստիկանության պետի հրամանով Վահե Ղազարյանը պարգևատրվեց ԱՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս։

Թեմայի այլ նորություններ