ՀՀ նախագահը Սուրբ Ղազար կղզում ներկա է գտնվել «Ավրորա»-ի մրցանակաբաշխությանը. դափնեկիրը Ջուլիեն Լուսենգեն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    38%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    75%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    62%
    3 կմ/ժ
  • Արարատ 26°C
    57%
    3 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    44%
    3 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    38%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    71%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    36%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 23°C
    47%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

ՀՀ նախագահը Սուրբ Ղազար կղզում ներկա է գտնվել «Ավրորա»-ի մրցանակաբաշխությանը. դափնեկիրը Ջուլիեն Լուսենգեն է

Իտալիա այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների ժառանգության ամենակարևոր օջախներից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մասնակցել է 2021թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը, վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում, շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, մրցանակաբաշխությանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներին՝ նշելով, որ «Ավրորա»-ն մեկնարկից ընդամենը մի քանի տարի անց դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն, այլև՝ կարևոր ինստիտուտ։

«Երախտագիտությունս եմ հայտնում այն անձանց, ովքեր սկսեցին այս գաղափարն ու այն դարձրին մեծ նվաճում։ «Ավրորա»-ի հիմնադրումն արդեն իսկ մեծ նվաճում է,- ասել է նախագահը։ -Ես նաև հպարտ եմ, որ «Ավրորա» շարժումը հիմնադրվել է երեք հայերի՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից։ Իրենց կյանքի ընթացքում նրանք շատ բաների են հասել, սակայն նրանք յուրահատուկ գործ են արել՝ հիմնելով «Ավրորա»-ն»»։

Նախագահ Սարգսյանը խոսել է Վարդան Գրեգորյանի մասին, նշել, որ նա թեև 2021թ․ հեռացավ կյանքից, սակայն նրա ժառանգությունն ապրում է և շարունակելու է ապրել:

Ըստ աղբյուրի՝ խոսելով մրցանակաբաշխությունը Սուրբ Ղազարում անցկացնելու մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս վայրը մեր ժողովրդի համար կարևոր և խորհրդանշական է։ «Ավելի քան երեք հարյուր տարի առաջ հայերի մի փոքր խումբ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով հաստատվեց այստեղ՝ առանց որևէ բանի։ Բայց նրանք հայեր էին, վերապրող և ուժեղ, -ասել է Հայաստանի նախագահը։ -Գալով այստեղ՝ նրանք արեցին անհավանականը։ Ինչ-որ առումով, կարելի է ասել, նրանք աշխարհում առաջին «օֆշորային գոտին» ստեղծեցին, որը ծառայում էր ժողովրդին և դա անում էր՝ համախմբելով կրթված մարդկանց, ստեղծելով միջոցներ, զարգացնելով Վենետիկը և միաբանությունը։ Ու դրա արդյունքում այստեղ՝ միաբանությունում մենք ունենք հայկական ձեռագրերի ամենահարուստ հավաքածուներից մեկը և արվեստի բացառիկ նմուշեր»։

Գրքի ու գիտելիքի արժևորումը նախագահ Սարգսյանը համարել է մեր ժողովրդի ամենակարևոր հատկանիշներից մեկը։ Նա նշել է նաև, որ ի հիշատակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի հանրային գրադարանի երկարամյա նախագահ, Կարնեգի բարեգործական կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի՝ Հայաստանի նախագահի նստավայրի սրահներից մեկը կվերածվի գրադարանի և կկրի նրա անունը։

 

 

Թեմայի այլ նորություններ