ՀՀ նախագահն Իտալիայում կհանդիպի Մարիո Դրագիի հետ. կստորագրվի հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    56%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 26°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    43%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

ՀՀ նախագահն Իտալիայում կհանդիպի Մարիո Դրագիի հետ. կստորագրվի հուշագիր

ՀՀ նախագահն Իտալիայում կհանդիպի Մարիո Դրագիի հետ. կստորագրվի հուշագիր

Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը սկսվում է Կիջի պալատում, որտեղ վաղ առավոտյան նախատեսված է հանդիպում Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։ Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, երկու երկրների օրակարգում տնտեսական հարցերն են, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։

Այս հանդիպումից հետո Քուիրինալե պալատում կկայանա հրաժեշտի պաշտոնական արարողությունը։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը լինելու է Լա Սապիենցա համալսարանը, որը Եվրոպայի ամենամեծ համալսարանն է։ Այստեղ նախատեսված է փոխըմբռնման հուշագրի ստորագրում այդ համալսարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև

Հռոմի Լա Սապիանցա համալսարանն ունի մոտ 700 տարվա պատմություն,
Միջազգային վարկանիշային աղյուսակներում այն Իտալիայի ամենաառաջատար համալսարանն է՝ հետազոտության որակի, կրթության, միջազգային համագործակցության  մակարդակով։  Համալսարանն առաջարկում է բակալավրիատի և մագիստրոսական 270 ծրագիր, որից 30-ն՝ անգլերենով։ Լավագույն ուսանողների համար կրթությունն անվճար է։

Արմեն Սարգսյանի պետական այցի երկրորդ օրը կավարտվի Լևոնյան վարժարանում՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։ 

Թեմայի այլ նորություններ