ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար. Փաշինյան

Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կցանկանայի շեշտել, որ բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում Եվրոպական Միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը Եվրամիության և Եվրամիության անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով ինսիտուտոցիոնալ բարեփոխումների իրականացումը, օրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը»,- ընդգծեց Փաշինյանը:

Այս համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշատակեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը:

«Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը և վերջինիս ուժի մեջ մտնելը կարևորագույն իրադարձություն է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում»,- հավելեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանը կարևորում է նաև Արևելյան գործընկերության ծրագիրը, որը Եվրամիության հետ հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է, և Հայաստանի կառավարությունը լրջորեն նախապատրաստվում է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հույս ունենալով, որ այն կլինի արդյունավետ:

Թեմայի այլ նորություններ