ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը մշտապես աջակցելու և արդյունավետ համագործակցության, բարձր վստահության համար:

Պաշտպանը ընդգծել է պաշտոնավարման ողջ ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ գերազանց համագործակցությունն ու կարևորել է համատեղ ծրագրերը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո դեսպան Անդրեա Վիկտորինը մշտապես կապի մեջ է եղել իր հետ, այդ թվում՝ սեփական նախաձեռնությամբ քննարկումներով, աջակցել է, որպեսզի Պաշտպանի զեկույցները պատշաճ ներկայացվեն ԵՄ կառույցներին:

Կարևոր է եղել դեսպանի մասնակցությունը սահմանային բնակիչների իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկումներին և Պաշտպանի հետ համատեղ խորհրդակցությունները, այդ թվում՝ կապված գերիների իրավունքների ու նրանց վերադարձի, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ:

Արման Թաթոյանը կարևորել է նաև այն, որ ԵՄ տարբեր ծրագրերում մեծ նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ որպես վերստուգիչ աղբյուր (կանանց իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների կանխարգելում, դատական համակարգի խնդիրներ և այլն):

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներկայում մարդու իրավունքների տարբեր խնդիրներ՝ ազատությունից զրկման վայրում, դատական համակարգում քաղաքացիների իրավունքներին, խոսքի ազատությանն ու լրագրողների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների իրավունքներին վերաբերող հարցերը, այդ թվում՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման աշխատանքների հետ:

Դեսպան Անդրեա Վիկտորինը գերազանց է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Թեմայի այլ նորություններ