ՀՀ-ի օրակարգում է ԵՄ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը․ Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    6 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    15 կմ/ժ
  • Լոռի 23°C
    41%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    11 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    48%
    11 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    33%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ-ի օրակարգում է ԵՄ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը․ Հովհաննիսյան

ՀՀ-ի օրակարգում է ԵՄ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը․ Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով երկրի պետական շահը։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկումներ ունենում է Հայաստանը ԵՄ թեկնածու-անդամ դարձնելու հնարավորության շուրջ և մեկնաբանելով այդ համատեքստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը։

Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան Եվրամիությունն է պատրաստ։

«Այս իմաստով ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ, այո, մենք պատրաստենք էլ ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, հաշվի առնելով մեր քաղաքակրթական և քաղաքական զարգացման ուղղությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության կայացումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակություն ունի Եվրամիության դիտորդական առաքելությունը։ Այս համատեքստում է եղել պարոն Սիմոնյանի խոսքը, և մենք էլ ոչ մեկ անգամ արձանագրել ենք մեր պատրաստակամությունը և հողի վրա էլ դուք տեսնում եք հարաբերությունների մերձեցումը Հայաստանի և Եվրամիության միջև։ Մեր քաղաքականության օրակարգում է Եվրամիության անդամ երկրների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի հարևան երկրներից երկուսը ԵՄ անդամակցության թեկնածու են և անդամակցության աշխարհագրական սահմանները տեղափոխվում են դեպի Հայաստան։

«Ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է, իսկ որևիցե մեկը չի բացառում, որ տնտեսական ինտեգրացիայի առումով Եվրոպական միության օրինակը լավագույն օրինակներից մեկն է, եթե ոչ լավագույնը»,- եզրափակեց Վարդանյանը։

Թեմայի այլ նորություններ