ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը

ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոնին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը:

ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, որ անձամբ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը այդ հարաբերությունների խորացման և դինամիկ զարգացման  գործում: Այս համատեքստում նշվել է նաև Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը, որը յուրահատուկ կամուրջ է հայ-ֆրանսիական բազմաբևեռ գործակցության հարցում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտությամբ հիշատակել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բազմաթիվ բանաձևերն ու կոչերը և արդեն իսկ թվով չորրորդ պատվիրակության՝ Հայաստան և Արցախ այցելությունը:

ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների խորհրդարանների գործունեությանը, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շեշտելով, որ Ազգային ժողովը համարվում է ժողովրդավարության կենտրոն: Նա պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությամբ նպաստելու ԱԺ-ի հետ ձևավորված ամուր համագործակցության խորացմանը:

Թեմայի այլ նորություններ