ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    68%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    94%
    13 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    99%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    69%
    22 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    99%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    68%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    68%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 18°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթին

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթին

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ սեպտեմբերի 22-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցության ոլորտում ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ: Շահառուի կարիքների համալիր գնահատումը կիրականացվի մեկ կառույցի կողմից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր երկու առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, որոնք ընդունվել են: Պատգամավորն առաջարկել է փաթեթից հանել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական օրենքի համապատասխան հոդվածի «ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի» բառերը փոխարինել «համալիր սոցիալական ծառայության» բառերով:

Հիմնական զեկուցողն առաջարկել է օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել առաջարկություններին: 

Թեմայի այլ նորություններ