ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԺ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման եւ արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարեւորությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար: Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաեւ՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը:

Խորհրդարանական ձեւաչափում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում:

Թեմայի այլ նորություններ