ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    41%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    77%
    7 կմ/ժ
  • Լոռի 19°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    90%
    6 կմ/ժ
  • Արարատ 27°C
    46%
    17 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    81%
    11 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    77%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    69%
    6 կմ/ժ
  • Արցախ 23°C
    79%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչը համահունչ է երկու երկրների միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի անդամներին՝ Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Նախարարի տեղակալը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ:

Թեմայի այլ նորություններ