ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 19°C
    72%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    59%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 24°C
    41%
    7 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    68%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 25°C
    43%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը

ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների շուտափույթ և անվերապահ հայրենադարձումը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

Թեմայի այլ նորություններ