ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    31%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    9 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    4 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 25°C
    38%
    11 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    31%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    31%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 25°C
    53%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Թբիլիսի) Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդերսենին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: 

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում սկզբունքային հարցերի շուրջ հայկական կողմի տեսլականը: Արարատ Միրզոյանը նշել է հայկական կողմի կառուցողական ներգրավվածության մասին և առաջընթացի ապահովման հարցում ընդգծել Ադրբեջանի կողմից առավելապաշտական ձգտումներից, ՀՀ-ի ու ԼՂ-ի նկատմամբ ուժի կիրառման քաղաքականությունից հրաժարվելու, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ երկուստեք ընդգծելով քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Շեշտվել է ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված փոխգործակցության հետագա խորացման և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում առկա ներուժի օգտագործման կարևորությունը:

Իր խոսքում ԱԳ նախարարը նշել է, որ բարձր է գնատահում դեսպանի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում:

Թեմայի այլ նորություններ