Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ. կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության. Վահագն Թևոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    32 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ. կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության. Վահագն Թևոսյան

Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ. կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության. Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել: Ներկայացված պահանջներից կարելի է հասկանալ, որ մրցույթը հայտարարվել է գործող օրենքի պայմաններով, այլ ոչ թե վերջերս երկրորդ ընթերցմամբ ընդունված "Տեսալսողական մեդիայի մասին" օրենքի: Ինչու՞ էինք հապա այդքան շտապում, եթե միևնույն է գործող օրենքով պետք է մրցույթ հայտարարվեր, ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ու ինչ է տեղի ունենալու հաջորդիվ:

Բանն այն է, որ գործող օրենքով մրցույթները պետք է հայտարարվեին հենց հուլիսի 20-ին, ինչը և ՀՌՀ-ն արել է որպես օրենքի պահանջ, քանի որ նոր օրենքը դեռ ուժի մեջ չի մտել: Մենք կանխատեսել էինք նման ելքը, և անցումային դրույթներում տվել ենք այս խնդրի լուծումը: Նոր օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն կան հայտարարված մրցույթներ, բայց հայտերը դեռ չեն քվեարկվել, այդ մրցույթը չեղյալ է հայտարարվելու, և նոր մրցույթ է հայտարարվելու արդեն նոր օրենքի պայմաններով:

Այսինքն "Տեսալսողական մեդիայի" մասին օրենքն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը (սպասում է Հանրապետության նախագահի ստորագրմանն ու հրապարակմանը), այս մրցույթը չեղյալ է հայտարարվելու: Նոր մրցույթը հայտարարվելու է սեպտեմբերին արդեն նոր օրենքի պայմաններով: Բայց ՀՌՀ-ն օրենք չէր կարող խախտել, ըստ այդմ գործող օրենքով, երեկ, հայտարարել է մրցույթ:

 

 

Կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության Հեռուստատեսության և ռադիոյի...

Опубликовано Vahagn Tevosyan Вторник, 21 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ