Հայկ Չոբանյանը մասնակցել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակիչին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    18 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Հայկ Չոբանյանը մասնակցել է «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակիչին

Հուլիսի 24֊ին Երևանի «Սիներջի» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2021»-ի Հայաստանի ազգային եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը։
 
Նախարարի պաշտոնակատարը, ողջունելով մրցույթին մասնակցող բոլոր նորաստեղծ ընկերություններին, ասել է. «Այս միջոցառման մասնակից լինելն արդեն իսկ հաջողություն է: Հուսով եմ, որ բոլորդ կգտնեք հաջողության  ձեր ճանապարհը: Դուք արդեն շահել եք և մաս եք կազմում մեր իրական էկոհամակարգի, և հուսով եմ, որ մոտ ապագայում բոլորիդ կտեսնենք ձեր գրասենյակներում՝ քննարկելիս  հաջողության պատմությունները: Համոզված եմ, որ այո գործընթացն առաջ կգնա Հայաստանում»:
 
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ֊ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Քուչաքջյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը և այլոք։
 
Հիմնական ելույթներին հաջորդել է կլոր սեղան քննարկումը, որի ընթացքում վեց մասնակիցներ կիսվել են իրենց գաղափարներով «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում» թեմայի շուրջ:
 
Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ էին անցել հետևյալ տասներկու թիմերը՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences, որոնցից հաղթող ճանաչվեցին Denovo Sciences- ը ($ 20,000) և Zoomerang- ը ($ 20,000)։
 
Այսպիսով, Հայաստանը EWC Accelerates 2-րդ փուլին հանդես կգա երկու ստարտափով, որին կհաջորդի EWC գլոբալ եզրափակիչը:
 
Robodel- ը ճանաչվել է գաղափար( idea-stage) փուլի  հաղթող, իսկ  MedPoint Technologies-ը՝ վաղ փուլի (early-stage) հաղթող, յուրաքանչյուր թիմին տրամադրվել է $10,000 մրցանակ։
 
Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղություններն էին մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն:
 
Ազգային եզրափակիչի ժյուրին բաղկացած էր վեց անդամներից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Granatus Ventures- ի համահիմնադիր և ղեկավար գործընկեր Մանուկ Հերգնյանը, FAST- ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանը, Synergy International Systems- ի գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Podcastle- ի գործադիր տնօրեն և հիմնադիր Արտավազդ Երիցյանը և SoftConstuct- ի ներկայացուցիչ Ինգա Վարդանյանը:
 
Ամբողջ աշխարհից լավագույն 100 ստարափները կուղևորվեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ՝ մասնակցելու EWC Accelerates ծրագրին և մրցելու արդեն EWC գլոբալ եզրափակիչին։
 
Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հանդիսանում է մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝  համակազմակերպիչը։

Թեմայի այլ նորություններ