Հայաստանը միացել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն՝ Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    64%
    9 կմ/ժ
  • Լոռի 19°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    6 կմ/ժ
  • Արարատ 28°C
    39%
    16 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    72%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    71%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    61%
    8 կմ/ժ
  • Արցախ 23°C
    80%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հայաստանը միացել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն՝ Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով

Հայաստանը միացել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ուղուն՝ Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պաշտոնապես անդամակցել է «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» (Association of Significant Cemeteries of Europe/ASCE) ասոցիացիային:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիան համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական գերեզմանատների մշակույթը և դրանց պատմական կարևորությունը:

Ասոցիացիան իր կազմում ընդգրկում է Եվրոպայի ավելի քան 150 նշանակալի գերեզմանոցներ՝ ամուր դաշինք ստեղծելով բազմաթիվ եվրոպական մշակութային և հուշարձանապահպան կազմակերպությունների միջև:

«Եվրոպայի նշանակալի գերեզմանոցներ» ասոցիացիային Հայաստանն անդամակցում է Նորատուսի պատմական միջնադարյան գերեզմանոց-հուշարձանով, որը լայն հեռանկարներ է բացում հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման, զբոսաշրջային երթուղիների ընդլայնման և միջազգայնացման համատեքստում:

Հայաստանը 2015 թ. «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ էՀայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմի», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի»  մշակութային ուղիներին:

Թեմայի այլ նորություններ