Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    49%
    19 կմ/ժ
  • Լոռի 18°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    11 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    94%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    88%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 18°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և չեռնոգորցի ժողովուրդների: Մեծապես կարևորում եմ նաև Երևանի և Պոդգորիցայի քաղաքային իշխանությունների միջև գործընկերության վերահաստատումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի հագեցնել և ամրապնդել մեր երկկողմ օրակարգը, ինչին մեծապես կնպաստեն նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Թեմայի այլ նորություններ