Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում ապաստանած բնակարան որոնող իր քաղաքացիների համար նոր կայք է գործարկել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    99%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    71%
    17 կմ/ժ
  • Արցախ 17°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում ապաստանած բնակարան որոնող իր քաղաքացիների համար նոր կայք է գործարկել

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը ՀՀ-ում ապաստանած բնակարան որոնող իր քաղաքացիների համար նոր կայք է գործարկել

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը կարևոր տեղեկատվություն է հրապարակել ուկրաինացիների համար, որոնք ժամանել են Հայաստանի Հանրապետություն Ուկրաինայի պատերազմի պատճառով և փնտրում են բնակվելու վայր։

Միաժամանակ տեղեկատվությունն օգտակար է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց անվճար տեղավորելու իրենց տներում։

Դեսպանատունը տեղեկացնում է, որ գործում է «Ապաստարան» պաշտոնական կայքը՝ https://prykhystok.in.ua/

«Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին, որտեղ կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:

Դա հարմար և ապացուցված ծառայություն է, որն օգնում է համակարգել նրանց ջանքերը, ովքեր օգնություն են փնտրում և ովքեր կարող են այն տրամադրել:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին գտնել ապաստարան, ովքեր հարկադրված են եղել գալ մեր երկիր՝ փախչելով պատերազմից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Թեմայի այլ նորություններ