Հայաստանի իրավապահները թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ են բացահայտել
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    17%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    33%
    10 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    43%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    58%
    14 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    17%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    34%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    17%
    13 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    29%
    12 կմ/ժ
  • Արցախ 19°C
    61%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.1006
  • Ռուբլի = 4.20301
  • Դոլար = 392.602

Հայաստանի իրավապահները թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ են բացահայտել

Հայաստանի իրավապահները թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ են բացահայտել

Հայաստանի իրավապահները առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ են բացահայտել։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։

Հանցավոր խումբը բացահայտվել է Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից իրականացված քննչական և օպերատիվ համակարգված և պլանավորված գործողությունների արդյունքում։  

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար֊մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող օֆիսային տարածքում ապօրինի ձեռք են բերել, պահել և իրացրել «Աեթամֆետամին», «Մեթաղոն», «Ելեզդե», «Անտրոցեն», «Կրիստալ», «Հերոյին», «Աեֆեդրոն», և նմանատիպ այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Քրեական վարույթով պարզվել է, որ հանցավոր խմբի առանձին անդամներ պարբերաբար տարբեր չափի գումարներով Վ․ Հ․-ից ձեռք են բերել թմրամիջոցներ՝ ձեռնամուխ լինելով դրանք քննությամբ դեռևս չպարզված անձանց իրացնելուն, իսկ խմբի անդամներից ոմանք մեքենայով ապահովել են խմբի անդամների տեղաշարժը՝ այդ կերպ օժանդակելով հանցավոր գործողություններին:

Իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են խմբի 9 անդամներ, այդ թվում՝ Վ Հ-ն։ Նրանցից ոմանց անձնական խուզարկությամբ, ինչպես նաև բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են «կրիստալ», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Վ․ Հ․-ի կողմից փաստացի շահագործվող Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող նշված օֆիսային տարածքում կատարված համաժամանակյա խուզարկությամբ հայտնաբերվել է 500 հատ «էքստզի», 6 հատ «հաշիշի» յուղի սրվակներ, 40 փաթեթ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 739 գրամ քաշով, 3 փաթեթ բյուրեղանման զանգված՝ 588 գրամ քաշով և այլն, որոնց մեծամասնությունը՝ զիպ փաթեթների մեջ:

Խոհանոցում առկա գազօջախի միջից  հայտնաբերվել է նաև 187.700 եվրո գումար և 46.500 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ բազմաթիվ նոթատետրեր, մատյաններ, տարբեր չափերի թղթի կտորներ, որոնց վրա առկա են եղել ակնհայտ թմրանյութերի առուվաճառքի վերաբերյալ հիմնավոր ձեռագիր գրառումներ, որոնք վկայում են Վ․Հ․-ի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի տարբեր տեսակի առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցների առուվաճառքով զբաղվելու, դրա արդյունքում ապօրինի հարստանալու մասին:

Վարույթի ընթացքում խուզարկության ենթակա բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են Սեբաստիա փողոցի՝ նշված օֆիսային տարածքի բակում, որոնք փաստացի շահագործվում են Վ․Հ․-ի կողմից:

Խուզարկությամբ նշված տարածքում հայտնաբերվել է նաև «Detective Speo» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուտներով, որոնք կտորով փաթաթված վիճակում թաքցված են եղել կոնյակի տուփի մեջ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:

2023թ-ի մարտի 23-ին Վ․ Հ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, խմբի անդամներից 4-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 1-ին՝ 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 3-ին՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 8-ի վերաբերյալ միջնորդությունները, 1-ի մասով՝ մերժել, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

 Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հանցավոր խմբում ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ