Հայաստանի ինժեներական ներուժը կներկայացվի «Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Հայաստանի ինժեներական ներուժը կներկայացվի «Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ում

Հայաստանի ինժեներական ներուժը կներկայացվի «Հայաստան-Ինժեներական շաբաթ»-ում

Հոկտեմբերի 21-25-ը Երևանում, Վանաձորում և Գյումրիում կկայանա ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը:

Արդեն ավանդական դարձած ամենամյա այս միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 21-ին։ Հոկտեմբերի 22-ին միջոցառումները կշարունակվեն Ինժեներական Քաղաքում՝ ցուցահանդեսային հատվածի բացմամբ։ Մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 23-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց վերջին նվաճումներն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդչային արդյունաբերության, ավիատիեզերական արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիական արտադրության, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, կիբեռանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության և այլ ոլորտներում:

Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կկայանան նաև հետևյալ թեմաներով հեքըթոնների ամփոփիչ «Demo Day”-երը․

— «Ինժեներական նորարական լուծումներ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» (հոկտեմբերի 24,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն)

— «CreaTech Նորարական գաղափարներ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» (հոկտեմբերի 25, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն)

Շաբաթվա միջոցառումների օրակարգերին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այստեղ:

«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։

Թեմայի այլ նորություններ