Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    46%
    22 կմ/ժ
  • Լոռի 19°C
    93%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 32°C
    31%
    20 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    80%
    7 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    87%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների` ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար` վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով:

"Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:

Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:

Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում:

Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին",- ասված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ