Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև վստահության կառուցման առումով կարևոր է պայմանավորվածությունների իրականացումը․ Ռուբինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    27%
    22 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Լոռի 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    69%
    1 կմ/ժ
  • Արարատ 25°C
    30%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    31%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    27%
    22 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    49%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    63%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.1006
  • Ռուբլի = 4.18578
  • Դոլար = 389.501

Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև վստահության կառուցման առումով կարևոր է պայմանավորվածությունների իրականացումը․ Ռուբինյան

Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև վստահության կառուցման առումով կարևոր է պայմանավորվածությունների իրականացումը․ Ռուբինյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նման զգայուն հարցերում ամենակարևորն առաջին պայմանավորվածությունների կատարումն է։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նկատի ունենալով Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունը երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար 2023 թվականի ամռանը բացելու վերաբերյալ, որը մինչ այս պահը չի կատարվել, թեև Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է, որ իր կողմից բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են ու սպասում են թուրքական կողմի արձագանքին։  

«Այնպիսի զգայուն հարցերի դեպքում, ինչպիսին այս գործընթացն է, ամենակարևոր բանն առաջին պայմանավորվածությունների կատարումն  է, որովհետև երբ առաջին պայմանավորվածություններն ուժի մեջ են մտնում, մեր հասարակությունները տեսնում են, որ մենք վստահություն ենք կառուցում, կա միմյանց հետ աշխատելու հնարավորություն։ Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունների միջև անվստահություն կա, այսպիսով, մենք պետք է կառուցենք այդ վստահությունը։ Երբ մենք չենք նյութականացնում այս համաձայնությունները, գործընթացը գնում է հակառակ ուղղությամբ»,- ասել է Ռուբինյանը։

Նա հավելել է, որ չի ցանկանում կենտրոնանալ բացասական բաների վրա՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ «Ես հույս ունեմ, որ ես և Սերդարը կհասնենք այն նպատակին, որ միասին սահմանել ենք, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը, մեր սահմանի ապաշրջափակումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ինչպես տեսնում եք, դա այսօր տեղի չի ունենում, բայց հույս ունեմ, որ տեղի կունենա վաղը»,- եզրափակել է Հայաստանի հատուկ բանագնացը։

Թեմայի այլ նորություններ