Հայաստանի և Կորեայի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Հայաստանի և Կորեայի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Կորեայի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու գործողություններին մասնակցելու միջոցով խրախուսել երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցությունը:

Կողմերը համագործակցելու են երիտասարդությանն առնչվող հարցերով միջազգային գիտաժողովների ու սեմինարների հրավերների տրամադրման, երիտասարդությանն առնչվող տպագիր նյութերի, ֆիլմերի, փորձի և այլ տեղեկությունների փոխանակման, երկու երկրներում կազմակերպվող երիտասարդական ճամբարների, փառատոների և այլ միջոցառումների մասնակցության խրախուսման միջոցով:

Համագործակցությունը երիտասարդության ոլորտում ստեղծում է համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ, իսկ փոխհամագործակցության նոր հարթակների ստեղծմամբ հնարավոր կլինի նաև զարգացնել երկու պետությունների երիտասարդ սերունդների միջև շփումները:

Թեմայի այլ նորություններ