Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվել և իրականացվում են կարևոր ծրագրեր․հիմնադրամի ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է մի քանիսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 15°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվել և իրականացվում են կարևոր ծրագրեր․հիմնադրամի ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է մի քանիսը

Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվել և իրականացվում են կարևոր ծրագրեր․հիմնադրամի ղեկավարը հանգամանորեն ներկայացրել է մի քանիսը

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացումը պետք է լինի հնարավորինս վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ, նորարարական և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների հիման վրա, ինչին այլընտրանք չկա, և այդ առումով տնտեսությունը պետք է ձգտի նվազեցնել կախվածությունը ներմուծվող վառելիքից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ասատրյանը ելույթ ունենալով «Հայաստանի էներգետիկ շաբաթ-2023» համաժողովում՝ հանգամանորեն ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող և իրականացված կարևոր ծրագրերը։ Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից և նրա հիմնական նպատակը էներգետիկ ոլորտի զարգացումն է, ինչպես նաև պետության կողմից հանդես գալով՝ տարբեր ծրագրեր իրականացնելը, որոնց առանցքում հաշվի են առնվում ամբողջ աշխարհում էներգետիկայի ոլորտում տեղի ունեցած մեծ փոփոխությունները։

«Մեր հիմնադրամի կողմից իրականացված առաջին խոշոր ծրագիրն արևային լողացող կայանի ծրագիրն է, որն առաջինն է տարածաշրջանում։ Նման կայանները նոր ուղղություն են վերականգնվող էներգետիկայի ոլորտում և այդ ուղղությունը բավականին արագ զարգանում է։ Դեռ երկու տարի առաջ հիմնադրամը ֆրանսիական «Նեկսեն» կազմակերպության հետ սկսեց կյանքի կոչել արևային լողացող կայանի կառուցման ծրագիրը, որը ֆինանսավորվել է Ֆրանսիայի կառավարության կողմից։ Երևանյան լճի վրա արդեն իսկ կառուցվել է շուրջ 150 կիլովատ հզորությամբ արևային կայան։ Նման կայանների կառուցումը չունի որևէ բարդություն և արագ իրականացվող է։ Ծրագիրն ընդգրկում է ամբողջ Հայաստանը։ Ուսումնասիրվել են մեր երկրի ջրային ամբարները։ Հաշվետվության արդյունքների համաձայն՝ Հայաստանում հնարավոր է կառուցել շուրջ 500 մեգավատ հզորությամբ արևային լողացող կայաններ՝ առանց վնասելու ջրավազանների էկոհամակարգը։ Ձեռնարկված օրենսդրական բարեփոխումները նույնպես նպաստելու են այս ոլորտի զարգացմանը»,- նշեց Ասատրյանը։

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին Հայաստանում արդեն իսկ կա 259 մեգավատ տեղակայված հզորություն, ամեն ամիս տեղադրվում են 5-7 մեգավատ հզորությամբ կայաններ։ Ընթացիկ տարում Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգ առաքված էլեկտրաէներգիայի շուրջ ութ տոկոսը կազմելու է արևային կայանների կողմից արտադրված էներգիան։ Գալիք տարում կառուցվելիք կայանների հզորությունը կհասնի շուրջ 650 մեգավատի կամ ընդհանուր էներգետիկ համակարգի դրվածքային հզորության շուրջ քսան տոկոսը կապահովեն արևային կայանները։ Էներգետիկ ռազմավարական ծրագրով արևային կայանների հզորությունը սահմանված է 1000 մեգավատ, որին հնարավոր է հասնել հետագա տարիների ընթացքում։   
 
Հաջորդ ծրագիրը վերաբերում է հողմակայաններին։ Վերականգնող էներգետիկայի զարգացման ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկն, ըստ Ասատրյանի, անշուշտ հողմային էներգետիկան է, որը ժամանակի հետ կարող է դառնալ ՀՀ էներգետիկ անկախության հենասյուներից մեկը։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը քամու միջոցով կարող է հանդիսանալ կարևոր քայլ ՀՀ էներգետիկ անկախության բարձրացման ուղղությամբ, և այդ հարցում կպահանջվի գործադիր և օրենսդիր մարմինների աջակցությունը, ինչպես նաև միջազգային դոնորների ներգրավումը։         

«Դեռ երկու տարի առաջ Ասիական զարգացման բանկի հետ մշակվեց ծրագիր, որը թույլ կտա զարգացնել ոլորտը և այդ ծրագիրը մեկնարկել է մոտ մեկ ամիս առաջ։ Հողմային էներգետիկայի ոլորտում հնարավոր է ունենալ զգալի ձեռքբերումներ, ինչպիսիք եղան արևային էներգետիկայի բնագավառում։ Նշված ծրագրով նախատեսված է հողմային քարտեզի թարմացում և հողմային կայաններ կառուցելու նպատակով տեղանքի ընտրության տեխնիկատնտեսական հիմնավորում։ Ծրագրով նախատեսված է նաև հիմնադրամի կարողությունների զարգացում, անհրաժեշտ ծրագրային ապահովում և սարքավորումների ձեռքբերում։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում հաջորդ փուլով նախատեսվում է հողմային կայանների կառուցման նպատակով միջազգային ներդրողների ընտրություն»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Հաջորդ կարևոր ծրագիրն առնչվում է ջրածնային էներգետիկային, որն աշխարհում նոր թափ է առնում և էներգետիկայի այլընտրանքային տարբերակներից մեկն է, քանի որ ջրածինն այսօր դիտվում է որպես ապագայի վառելիք։ Այն արդեն լայնորեն կիրառվում է տրանսպորտում՝ փոխարինելով վառելիքի ավանդական տեսակներին։

«Ջրածինը դիտարկվում է նաև որպես էներգիայի կուտակման հնարավոր տարբերակներից մեկը։ Մեր հիմնադրամը հետ չմնալով նորարարական տեխնոլոգիաների կիրարկումից՝ դեռևս մեկ տարի առաջ սկսեց զբաղվել այս տեխնոլոգիայով։ Արդյունքում ֆրանսիական «Սոլջերս էներջի» ընկերության հետ ստորագրվեց մի հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանում կառուցել ջրածնային ցուցադրական կայան։ Մասնավորապես նախատեսված է տեղադրել ջրածնի արտադրության և կուտակման փորձառնական տեղակայանք։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,7 միլիոն եվրո է, որից 500 հազար եվրոն տրամադրում է Ֆրանսիայի կառավարությունը։ Մնացած գումարի հայթայթման մասով ընթանում են բանակցություններ»,- տեղեկացրեց Ասատրյանը։

Նրա խոսքով՝ մյուս կարևոր ծրագիրն առնչվում է հիմնադրամի նորարարական կենտրոնի հիմնադրմանը, քանի որ կառույցը ցանկանում է ստեղծել կանաչ էներգետիկայի առաջադեմ տեխնոլոգիաների հանրայնացումն ու տեղայնացումը խթանող տարածաշրջանային կենտրոն, որտեղ կմեկտեղվեն վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետ նորարարական տեխնոլոգիաները։ Ապագայում ցանկացողները կարող են օգտվել կենտրոնի ընձեռած հնարավորություններից։ Ակնկալվում է միջազգային գործընկերների ներգրավումը նաև այս ծրագրում։

Թեմայի այլ նորություններ