Հայաստանի 50 համայնքներում ներդրվում է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը․ Պապիկյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

Հայաստանի 50 համայնքներում ներդրվում է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը․ Պապիկյան

Հայաստանի 50 համայնքներում ներդրվում է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը․ Պապիկյան

Ակտիվ ընթացքի մեջ է «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագիրը, որի համար ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 50 միլիոն ԱՄՆ դոլար, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: 

Իրականացվող աշխատանքների շնորհիվ Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: 

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում:

Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: Շահառու հանդիսացող 43 համայնքներում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ոռոգման համակարգերը՝ հանձնված շահագործման։ Այս պահին ծրագիրն ակտիվ փուլում է Հայաստանի 50 համայնքներում։

Թեմայի այլ նորություններ