Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Հայաստան կժամանի Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոն

Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 

Հայաստանը և Ուրուգվայը ավանդաբար բարեկամ երկրներ են։ 1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանն առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
 
Երկկողմ հարաբերություններ
 
Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:
 
1996 թ. Արգենտինայում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Ուրուգվայում:
 
1997-2019 թթ. Երևանում գործում էր Ուրուգվայի պատվո հյուպատոսի գրասենյակը:
 
2019 թ. հունվարից Հայաստանում Ուրուգվայի դեսպանն է Կարլոս Սգարբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան):
 
2019 թ. օգոստոսին Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը (գլխավոր հյուպատոս՝ Էդուարդո Ռոսենբրոկ)։
 
Երկու երկրների միջև փոխադարձաբար ազատականացված է մուտքի արտոնագրային ռեժիմը:
 
Հայաստանը և Ուրուգվայն ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում։
 
Քաղաքական երկխոսություն
 
2018 թ. հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի մասնակցությամբ Մոնտեվիդեոյում կայացել են հայ-ուրուգվայական քաղաքական խորհրդակցություններ:
 
2020 թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հեռախոսազրույցը։
 
2021 թ․ մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հեռախոսազրույցը։
 
Միջխորհրդարանական համագործակցություն
 
Հայ-ուրուգվայական խորհրդարանական կապերը աչքի են ընկնում ակտիվությամբ, երկու երկրների խորհրդարաններում ավանդաբար գործել են բարեկամության խմբեր: Պարբերական բնույթ են կրում խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
 
Կրթական համագործակցություն
 
2021 թ․ օգոստոսի 6-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրապետության համալսարանի (Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն) միջև 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընթացքում հայոց լեզվի դասընթացների կազմակերպման մասին» փոխըմբռնման հուշագիրը:
 
Ուրուգվայի հայ համայնքը
 
Հայերն Ուրուգվայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին, իսկ համայնքը ձևավորվել է 1920-ական թվականներին: Հայերն Ուրուգվայ են տեղափոխվել առավելապես Կիլիկիայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Ներկայումս Ուրուգվայում բնակվում է մոտ 20 000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացած են Մոնտեվիդեոյում: Ուրուգվայի հայ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հասարակական և մշակութային կյանքում:
 
Հայ Առաքելական Եկեղեցուց բացի գործում են նաև Հայ Կաթոլիկ, Հայ Ավետարանական ու Հայ Ավետարանչական եղբայրության եկեղեցիները:
 
Համայնքում գործում է երկու դպրոց` Նուբարյան (ՀԲԸՄ) և Ներսեսյան (Եկեղեցու կենտրոնական վարչություն): Ուրուգվայահայ համայնքում կարևոր դեր են խաղում «Ռադիո Կոմիտաս» և «Բարեգործականի ձայն»  ռադիոժամերը, որոնք ձայնասփռվում են ոչ միայն Ուրուգվայում, այլև Արգենտինայում: 
 
Մոնտեվիդեոյում կա Armenia անունը կրող հրապարակ, որտեղ տեղադրված են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար: Armenia անունը կրող հրապարակ կա նաև Պիրիապոլիս ծովափնյա քաղաքում: Միևնույն ժամանակ, Ուրուգվայի անվան հրապարակ կա Երևանում:

Թեմայի այլ նորություններ