«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    7 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    49%
    21 կմ/ժ
  • Արցախ 20°C
    69%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ

«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ

ՀՀ ազգային ժողովը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հանձնաժողովը կղեկավարի «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

«Պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է այս համահայկական, կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի: Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել, եթե եղել ե՞ն ապօրինություններ, անօրինականություններ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն, վերականգնել միջոցները ու, որ հայ ժողովրդի մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի ու հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի նկատմամբ վստահությունը»,-ասաց Մինասյանը:

Նա վստահեցրեց, որ քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական ու այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր կնճռոտ հարցերը:

ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանն էլ շեշտեց. «Իրապես ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի: Եվ, եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տրվեն պատասխաններ: Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ ցանկացած հարցին տալ սպառիչ պատասխաններ, բայց այդ ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի, օբյեկտիվ քննության դաշտում»:

Նա վստահեցրեց, որ այդ հանձնաժողովն իր բովանդակությամբ պետք է արտացոլի քննիչ հանձնաժողովի բոլոր գործառույթները՝ միաժամանակ խորհուրդ տալով ընդդիմադիրներին զերծ մնալ քաղաքական երանգներից:

Ի սկզբանե ընդդիմությունն առաջարկել էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ, սակայն իշխանության առաջարկով ընդունվեց 11 անդամ ունենալու տարբերակը:

Թեմայի այլ նորություններ