Հարկավոր է «կառչել միմյանցից». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    49%
    9 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    5 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    32%
    13 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    37%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    53%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Հարկավոր է «կառչել միմյանցից». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին

Հարկավոր է «կառչել միմյանցից». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին

ՀԱՊԿ երկրները պետք է «կառչեն միմյանցից», ինքնիշխանությունը պահպանելու այլընտրանք չկա: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ուժերը փորձում են վերաբաշխել աշխարհը: Եվ մենք այս ուշադրության կենտրոնում ենք: Հետևաբար, մենք պետք է կառչենք միմյանցից: Սա մեր քաղաքականությունն է: Մենք դա առաջարկում ենք ձեզ: Ես կարծում եմ, որ չկա մեր պետությունների ինքնիշխանության և անկախության պահպանման այլ այլընտրանք:

Վստահ եմ, որ բելառուսական նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով խաղաղության և անվտանգության համար» համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին։ Այս առումով մեր շարքերի միասնության հարցը չի կարելի անտեսել»,- մեջբերում է նրա խոսքերը Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Թեմայի այլ նորություններ