ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», - ասվում է Կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:  

Թեմայի այլ նորություններ