ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    63%
    15 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ», -ասել է Զասը հանդիպումից հետո

Նրա խոսքերը մեջբերված են ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ:

Ըստ Զասի, ՀԱՊԿ-ը ողջունում է «Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը»:

«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», — նշել է Զասը:

Թեմայի այլ նորություններ