Հանրապետության ընտրատեղամասերից կապահովվի քվեարկության գործընթացի տեսանկարահանում ու հեռարձակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    59%
    16 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    94%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    95%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52576
  • Դոլար = 388.4

Հանրապետության ընտրատեղամասերից կապահովվի քվեարկության գործընթացի տեսանկարահանում ու հեռարձակում

Հանրապետության ընտրատեղամասերից կապահովվի քվեարկության գործընթացի տեսանկարահանում ու հեռարձակում

Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: Այս որոշումը ԿԸՀ-ն ընդունեց հունիսի 8-ին կայացած նիստում:

«Դա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ է: Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն առաջակվում է տալ թույլտվություն «Յուքոմ» ընկերությանը հիշյալ գործառույթն իրականացնելու համար»,-նշեց ԿԸՀ նախաահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են երկու տասնյակից ավելի կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: 

Թեմայի այլ նորություններ