Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Արարատ 7°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    70%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    59%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    70%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 6°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 436
  • Ռուբլի = 4.33068
  • Դոլար = 402

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից: «Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից սկսել է աշխատել ատոմային էլեկտրականը: Այդ ժամանակաշրջանից մինչ օրս մենք տարբեր փորձությունների միջով ենք անցել: Նկատի ունեմ Սպիտակի երկրաշարժը, և դրանից հետո ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: Հետագայում արդեն այն վերսկսեց իր աշխատանքները 1995-ին: Ես մասնակցել եմ այդ գործընթացին՝ որպես կառավարական հանձնաժողովի անդամ, և կարող եմ վստահաբար նշել, որ ատոմակայանի վերագործակումը չէր իրականանա, եթե չլիներ ԱԷՄԳ-ի հետ մեր սերտ համագործակցությունը, գործակալության կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Ռաֆայել Մարիանո Գրոսիին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած կառույցը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել է Մեծամորի ԱԷԿ: «Հայաստանի տնտեսությունը հենվում է Մեծամորի ԱԷԿ-ի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է աջակցել կայանին՝ արտադրելու անվտանգ և անվնաս, ցածր ածխածնային արտանետումով էներգիա: Հաճելի է տեսնել բարելավումները Մեծամորի անվտանգության ապահովման ոլորտում, և տպավորված եմ գործին կայանի աշխատակիցների նվիրվածությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Գրոսին։

Թեմայի այլ նորություններ