Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    26 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    54%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է նոր՝ 92.3 միլիոն եվրոյի(100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ) համար։

Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Համաշխարհային բանկը:

Գործառնությունն օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և նպատակաուղղված է կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը՝ (i)բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը կարգավորող դաշտը՝ կլիմայական փոփոխության ճնշումների մեղմացման և դրանց հարմարվելու հարցում Հայաստանին օգնելու համար, (ii)մեծացնելովհավասարությունը և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը և (iii)օժանդակելովհակակոռուպցիոն գործողություններիշրջանակինև արդարադատության ոլորտի արդյունավետությանը։

«Այս գործառնությունըկառավարության կողմից բարեփոխումների՝ աճն ավելի ներառական և կայուն դարձնելու հանձնառությանվկայությունն է»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

«Գործառնությունն օժանդակում էՀայաստանի մարդկային կապիտալին սատարող կարևորագույն բարեփոխումներին, այդ թվում՝ կրթության ռազմավարության ընդունմանը և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացմանը։ Առաջին անգամն է, որ Համաշխարհային բանկի բյուջետային աջակցության գործառնությունը Հայաստանում ընդգրկում էնաևերկրին՝ կլիմայական փոփոխության մեծացող ճնշումների մեղմացման և հարմարվողականության ջանքերում աջակցելու բարեփոխումներ»։

Սույն գործառնությամբ աջակցություն ստացող առանցքային բարեփոխումները համահունչ են Համաշխարհային բանկի՝ Երկրի հետ գործընկերության 2019-2023 թվականների շրջանակին։ Դրանց թվում են՝ հանրային ներդրումների կառավարման կառուցվածքի բարեփոխումը՝ կլիմայական տեսանկյունից հանրային ներդրումների համակարգված նախնական ընտրությունն ապահովելու համար, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (ՇՄԱԳ)և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» (ՄՕՊ) օրենքների փոփոխությունը, սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման համար նոր համակարգի գործարկումը, կրթության ուսումնական ծրագրի արդիականացումը, այդ թվում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) և կանաչ կրթության,և հաշտարարության ու արբիտրաժի մասին օրենքների լրամշակումը՝ արդարադատության համակարգինավելի բարձր արդյունավետությամբգործելու հնարավորություն տալու համար։

92.3 միլիոն եվրոյի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկը փոփոխական սփռվածքով (սփրեդ)ՎԶՄԲ ճկուն վարկ է՝ հինգ տարի արտոնյալ ժամկետովև 19 տարի մարման ընդհանուր ժամկետով։ Սա ծրագրային շարքի առաջին գործառնությունն է և աջակցություն է ստանում ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների) միջազգային զարգացման հիմնադրամի(գխամասային գրասենյակը` Վիեննա, Ավստրիա) տրամադրած 50 միլիոն եվրոյի (53.7 միլիոնդոլար) զուգահեռ ֆինանսավորմամբ։

1992 թվականին Համաշխարհային բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2․53 միլիարդ դոլար։

Թեմայի այլ նորություններ