Համախառն վերջնական սպառման մեջ էներգետիկայի մասնաբաժինը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 50, իսկ 2040 թվականին՝ 60 տոկոսի. Սանոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 0°C
    55%
    0 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    74%
    4 կմ/ժ
  • Լոռի -1°C
    89%
    1 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    83%
    2 կմ/ժ
  • Արարատ 1°C
    44%
    4 կմ/ժ
  • Սյունիք 3°C
    88%
    3 կմ/ժ
  • Արմավիր 1°C
    55%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք -5°C
    82%
    1 կմ/ժ
  • Արագածոտն -1°C
    55%
    0 կմ/ժ
  • Կոտայք -3°C
    53%
    7 կմ/ժ
  • Արցախ 2°C
    92%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 437.3008
  • Ռուբլի = 4.40988
  • Դոլար = 404.242

Համախառն վերջնական սպառման մեջ էներգետիկայի մասնաբաժինը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 50, իսկ 2040 թվականին՝ 60 տոկոսի. Սանոսյան

Համախառն վերջնական սպառման մեջ էներգետիկայի մասնաբաժինը 2030 թվականին նախատեսվում է հասցնել 50, իսկ 2040 թվականին՝ 60 տոկոսի. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կարծիքով՝ Հայաստանում ավանդական դարձած էներգետիկ շաբաթն ուրույն  հարթակ է դարձել՝ ներկայացնելու, քննարկելու և ամփոփելու էներգետիկայի բնագավառի զարգացումները, բարեփոխումները, ձեռքբերումները, ինչպես նաև լսելու միջազգային գործընկերների և փորձագետների առաջարկները։

Սանոսյանը ելույթ ունենալով «Հայաստանի էներգետիկ շաբաթ-2023» համաժողովում՝ նշեց, որ նախորդող ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը շարունակել է աշխատանքները, որոնք ուղղված են եղել երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը, սպառողներին հուսալի և անխափան էլեկտրաէներգիայի մատակարարմանը։ Այդ առումով՝ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ էներգետիկ նոր հզորությունների ստեղծման, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման, վերազինման և արդիականացման ուղղությամբ։

«Կառավարության կողմից վերականգնվող էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության, ստեղծված տնտեսական և իրավական բարենպաստ պայմանների շնորհիվ՝ Հայաստանում արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում, ուստի մենք նպատակադրվել ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշված թիրախները, այն է՝ 2030 թվականին մեր էներգետիկ հաշվեկշռում կունենանք 15 տոկոս։ Զարգացման տեմպը կբերի նրան, որ կգերազանցնեք 1000մգ/վ հզորությունը։ Բացի այդ, նախատեսել ենք 2030-40 թվականների համար լրացուցիչ 500 մգ/վ գումարային հզորությամբ արևային կայանների կառուցում՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ։ Նախատեսված է նաև գումարային 500մգ/վ փոքր և համակարգային նշանակության հողմային կայանների կառուցում։ Ընդհանուր առմամբ գերնպատակն է մինչև 2040 թվականն արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մգ/վ-ի»,-ասաց նախարարը։ 

Սանոսյանի խոսքով՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էներգետիկայի մասնաբաժինը համախառն վերջնական սպառման մեջ 2030 թվականին նախատեսվում է հասցնել 50 տոկոսի, իսկ 2040 թվականին՝ 60 տոկոսի, և եթե զարգացման տեմպերը հաջողվի համատեղ ջանքերով պահպանել, ապա էներգետիկ քաղաքականության բարելավման պայմաններում հնարավոր կլինի հասնել սահմանված նշաձողին։

«Էլեկտրաէներգետիկայի ոլորտում նոր կարևոր փուլ բացվեց շուկայի ազատականացման մեկնարկով, որն իրական հնարավորություն է ստեղծում, որպեսզի մրցակցային պայմաններում ապահովվի մուտքն էներգետիկական շուկա՝  ներդնելով գնագոյացման արդար մեխանիզմ, սպառողներին տալով մատակարար ընտրելու հնարավորություն, ինչպես նաև առաջացած շեղումների համար կիրառել հասցեական պատասխանատվություն։ Ազատականացումը դրական ազդեցություն ունեցավ միջսահմանային առևտրի վրա, հետևաբար ՀՀ կառավարությունը հետևողականորեն ընդլայնելու է տարածաշրջանային համագործակցությունը էլեկտրաէներգետիկայի ոլորտում։ Տվյալ համատեքստում հետաքրքրություն է ցուցաբերվում Սև ծովի հատակով անցնող մալուխային ծրագրին, ինչը թույլ կտա արտահանել կանաչ էներգիա դեպի տարածաշրջանային շուկաներ։ Դրան են ուղղված ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք վերաբերում են ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքներին»,-տեղեկացրեց Սանոսյանը։

Նախարարը հատուկ ընդգծեց, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է նաև ատոմային էներգետիկայի զարգացումը։ Այստեղ առկա երկու գործընթացներից մեկը վերաբերում է գործող էներգաբլոկում շարունակվող աշխատանքներին, որոնք միտված են մինչև 2036 թվականը գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն, ինչի նպատակով վերջերս մի շարք որոշումներ են կայացվել, իսկ մյուս գործընթացը վերաբերում է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելուն։ Որոշակի փաստաթղթաբանությունից հետո կսկսվի գործնական փուլը։ Ատոմակայանում աշխատանքները չեն դադարում, սակայն գործունեությունը երկարաձգելու նոր փուլ է նախանշվում, որտեղ կկատարվեն մեծ ծավալի աշխատանքներ։ Նպատակն է շահագործման արտոնագրի ժամկետը 2026-ից հասցնել 2036 թվականը։ Այդ ամբողջ ժամանակահատվածն օգտագործելով՝ պետք է աշխատանքներ իրականացվեն նոր էներգաբլոկ կառուցելու ուղղությամբ, որպեսզի այն ճիշտ ժամանակին պատրաստ լինի շահագործման։    

Սանոսյանի դիտարկմամբ՝ մեր երկրի էներգետիկ համակարգում արտադրող կայանները ոչ միայն ներքին պահանջարկն են բավարարում, այլև մնում է որոշակի ծավալ, որն էլ արտահանվում է։ Ընդ որում՝ ավելին արտահանելու ներուժ կա, այսինքն՝ ՀՀ-ում առկա կայաններն ի զորու են ավելի շատ էներգիա արտադրել։ Զարգացող տնտեսությունն էլ բնականաբար ավելի շատ էներգիա է սպառելու։ 

«Վերականգնվող և միջուկային էներգիայի համամասնության պարագայում է միայն հնարավոր հասնել ջերմոցային գազերի արտանետումների ամենացածր մակարդակին։ Հայաստան-ԵՄ պայմանագրի պահանջներին համապատասխան՝ ընդլայնվելու են էներգետիկ արդյունավետությունն ու էներգախնայողությանն ուղղված միջոցառումները՝ նոր գործիքակազմով և նոր պահանջներով»,-եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Թեմայի այլ նորություններ