Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք

Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե  մեդալակիր Արթուր Ալեքսանյանը,  ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» հետ համատեղ 2020 թ.-ից ի վեր իրականացնում  է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի  խթանումը հայ երիտասարդության շրջանում: Ծրագրի շրջանակում 2020 թ.-ին ՀՀ բոլոր մարզերից 16 հանրակրթական ուսումնական հաստատություններ ստացել են յուրաքանչյուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ նոր մարզագույք: 2021 թ.-ին 25 հանրակրթական դպրոց ևս ավելացել են այդ ցանկին:

Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք սպորտային միջոցառումներ, միջդպրոցական սպորտային մրցումներ, սպորտային մարտահրավերներ, վիկտորինաներ, ինչպես նաև հանդիպումներ հայտնի մարզիկների հետ: Հատուկ ուշադրության են արժանանալու հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ներառումը սպորտային միջոցառումներում:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող էին մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները՝ ուղարկելով դպրոցի կողմից պատրաստված կարճ տեսահոլովակ, որը կպատմեր դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների,  համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:

Այս տարի մրցույթին մասնակցել է 244 դպրոց ՀՀ բոլոր մարզերից:

Թեմայի այլ նորություններ