Գյումրու քաղաքապետն ընդունեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    13 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Գյումրու քաղաքապետն ընդունեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին

Գյումրու քաղաքապետն ընդունեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օգոստոսի 10-ին ընդունեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին: Շնորհավորելով մարզիկներին, Գյումրու քաղաքապետը նշեց, որ ակնկալիքները թեև ավելին էին, բայց, հատկապես օլիմպիական մարզաձևերում քաղաքականությունն է  երբեմն  իր ասելիքը թելադրում: «Ճիշտ  է, մեր ցանկությունն էր, որ մեդալի գույներն ավելի պայծառ լինեին, բայց  այսպես ստացվեց, ու պետք է նորից պարապել նոր հաջողությունների համար»,- շեշտեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 

Հանդիպման ավարտին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, անդրադառնալով  մրցավարների որոշմանը,  լրագրողներին հայտնեց. «Մեդալները բաժանում էին, չէին թողնում, որ ուժեղագույնը նվաճեր: Բողոքարկելու իմաստ չկա, սա առաջին դեպքը չէր, նույն  Ռիոյի Օլիմպիական խաղերում ևս նախադեպը եղել է:   Բողոքարկումը պետք է լինի  նախարարության ու Օլիմպիական կոմիտեի կողմից: Մարզիկների նոր սերունդները պետք է վստահ լինեն, որ իրենք կարող են նվաճել իրենց մեդալը, ոչ թե մի մրցավար կարող է մարզիկի ճակատագրի հետ խաղալ»: Ըմբշամարտիկը նաև նշեց, որ  հիասթափություն կա, բայց կփորձի նոր մրցաշարերում կրկին ապացուցել, որ ուժեղ է: «Աստված տա, նոր վնասվածքներ չունենանք ու առողջ լինենք, մնացածը կյանքը ցույց կտա»,- նկատեց Արթուր Ալեքսանյանը:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ևս իր դժգոհությունը հայտնեց Տոկիոյի Օլիմպիական խաղերից, բայց օլիմպիական բրոնզը իր համար մի փոքր սփոփիչ է: «Եթե ամեն ինչ արդար լիներ, այլ կերպ կլիներ ու ավելի լավ արդյունքներով հետ  կգայինք»,- նշեց Հովհաննես Բաչկովը:

Թեմայի այլ նորություններ