Գյումրիում քննարկվել են համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    49%
    19 կմ/ժ
  • Լոռի 18°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    11 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    94%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    88%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    47%
    16 կմ/ժ
  • Արցախ 18°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Գյումրիում քննարկվել են համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր

Գյումրիում քննարկվել են համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հուլիսի 13-ին մարզային ու քաղաքային իշխանությունների հետ հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը Գյումրիում կազմակերպելուն առնչվող հարցեր։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է հյուրընկալելու Շիրակի մարզում․ «Մեզ համար մեծ պատիվ է, որ համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը հաջորդ տարի տեղի կունենա Գյումրիում, դա շատ պարտավորեցնող է: Վստահեցնում եմ, որ այդ իրադարձությանը մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի Շիրակը և Գյումրին հավուր պատշաճի ներկայանան թե՛ սպորտային առումով, թե՛ միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով։ Բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի մարզը պատրաստ լինի հյուրերին դիմավորելու»։
 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մարզպետին է ներկայացրել իրենց անցած ուղին, որը մեկնարկել է 1999 թվականից։
Առաջին խաղերին մասնակցել է 23 երկիր՝ 1141 մասնակցով։ Վերջին՝ 6-րդ և 7-րդ խաղերի ընթացքում մասնակիցների թիվը հնգապատկվել է։
 
Իշխան Զաքարյանը նշել է, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ՝ 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Գյումրին, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի մարզաձևերի մրցումները Գյումրիում կազմակերպելուն, հյուրատներում ըստ արժանվույն մասնակիցներին և հյուրերին ընդունելուն, Արագածոտնի և Լոռու մարզերի համապատասխան մարզադահլիճներում մրցումներն անցկացնելուն, Գյումրիում արագ հավաքովի խաղային մանեժ ունենալուն, Գյումրու օդանավակայանում չարթերային թռիչքներ իրականացնելուն առնչվող հարցեր։
 
Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել Երևանում։

Թեմայի այլ նորություններ