Գյումրի, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Դիլիջան համայնքներում տեղի կունենան ավագանու հերթական ընտրություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    44%
    6 կմ/ժ
  • Լոռի 23°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    36%
    1 կմ/ժ
  • Սյունիք 27°C
    35%
    13 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    59%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 27°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39673
  • Դոլար = 388

Գյումրի, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Դիլիջան համայնքներում տեղի կունենան ավագանու հերթական ընտրություններ

Գյումրի, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Դիլիջան համայնքներում տեղի կունենան ավագանու հերթական ընտրություններ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված համապատասխան իրավական ակտերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու հերթական ընտրություններ:

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 17-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 18:00-ն:

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը 18:00-ն:

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Թեմայի այլ նորություններ