Գույք և սարքավորումներ են փոխանցվել Սպիտակի բժշկական կենտրոնին
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    46%
    20 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Գույք և սարքավորումներ են փոխանցվել Սպիտակի բժշկական կենտրոնին

Գույք և սարքավորումներ են փոխանցվել Սպիտակի բժշկական կենտրոնին

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժսենյակային, խոհանոցային գույքով և բժշկական սարքավորումներով՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ:

Մարդասիրական աջակցությունը տրամադրվել է ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից` ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM's Humanitarian Assistance Program) շրջանակներում:

Հյուրերը նաև շրջել են Սպիտակի ԲԿ-ում, ծանոթացել մատուցվող ծառայություններին և պայմաններին:

Թեմայի այլ նորություններ