Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    32%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    32%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարները

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն երեկ ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ տեղեկացնում են նախարարությունից:
 
Նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նախարարության հետ առկա է լավ համագործակցություն՝ վստահեցնելով, որ այն առաջիկայում կշարունակվի և ավելի կզարգանա։
 
Դեսպան Կոպիրկինը նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ ՏԿԵ նախարարության հետ լավ աշխատանքային հարաբերություններ կան, նախարարությունը կարևոր դեր է խաղում և վերջինիս տիրույթում գտնվող ոլորտները երկկողմ համագործակցության լայն շրջանակում են։
 
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը, ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքին։
 
Կողմերը կարևորել են նաև միջռեգիոնալ համագործակցությունը՝ այդ կոնտեքստում ընդգծելով հոկտեմբերի 18-19-ը Երևանում նախատեսված միջռեգիոնալ ֆորումի կարևորությունը։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող ամենատարբեր ծրագրերի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրում ռուսական կողմի մասնակցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումից հետո սահմանամերձ համայնքներում կյանքն էապես կարող է փոխվել։
 
Դեսպան Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի զարգացմանն աջակցելու տեսանկյունից Հայաստանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ուշադրության կենտրոնում, և այն ծրագրերը, որոնք իրականացվում են, միտված են հենց այդ նպատակին։
 

 

Թեմայի այլ նորություններ